-
06.02.2015|
00:03
«Ողորմի՛ր, Դո՛ւ ստեղծեցիր, կորստյան մի՛ մատնիր, Քո ձեռքի գործը մի՛ անտեսիր». օգնական և պահապա՛ն եղեք Աստծո ծառայիս. ամեն։
-
03.02.2015|
00:03
Տաճա՛ր Աստծո և բնակարա՛ն Սուրբ Հոգու, որ քեզանից սուրբ Ավազանով կանչեց որդեգրվելու երկնավոր Հորը։
-
30.01.2015|
00:16
Փա՜ռք Քեզ, Տե՛ր, փա՜ռք Քեզ, փառա՛ց Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր և Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրեցիր մեր սրտերը։
-
27.01.2015|
00:02
Օրհնի՛ր, Քրիստո՛ս Աստված մեր, հոգևոր օրհնությամբ Քո ծառաների կերակուրները և ըմպելիքները և շնորհի՛ր հոգու և մարմնի առողջություն, որպեսզի, կրոնավորական պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր պետքերից, Քո բոլոր սրբերի հետ հաղորդ լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանը։
-
23.01.2015|
00:05
Կեսգիշերին արթնանալով` խոստովանում ենք Քեզ, Տե՛ր, փառավորելով Քո սուրբ անունը, և խնդրում ենք Քեզ` մեզնից հեռացրո՛ւ խավարային խորհուրդները` Քո ողորմության շնորհով պահելով բանսարկուի պատրանքներից. ամեն։
-
20.01.2015|
00:39
Արեգա՛կ արդար, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, որ ծագեցիր հայրական ծոցից` Քո ճառագայթներն արձակելով ողջ տիեզերքում։
-
16.01.2015|
00:56
Ո՜վ Տեր և դաստիարակ՝ հեզ և խնամող, Աստվա՛ծ իմ Հոգի, փչի՛ր իմ խորհուրդների մրրկված ծովի վրա շնորհիդ սյուքը, որով խաղաղվում է այն։
-
23.12.2014|
00:00
Աղոթք վիրավոր զինվորների համար
Անսկիզբդ Աստված, Սո՛ւրբդ սրբոց,
Քո Միածին Որդուն առաքիր բժշկելու
-
19.12.2014|
00:06
Գոհանում եմ Քեզանից,
Ո՛վ Տեր իմ և Աստվա՜ծ իմ,
Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,
Որ պահեցիր այս գիշեր:
-
16.12.2014|
00:02
Այլև մեղա՜ Աստծո բոլոր պատվիրանների` հանձնառելիների և հրաժարելիների դեմ, քանզի չկատարեցի հանձնառելիները և չհեռացա հրաժարելիներից։